Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ  հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը  ճանաչել  համայնքային սեփականություն.
1) Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 27/1 հասցեում Հովհաննես Սիմոնյանի կողմից   ավել օգտագործվող 0.00524 հա հողամասը; 
2) Համլետավան թաղամասի թիվ 17/1 հասցեում Սամվել Մարտիրոսյանի կողմից ավել օգտագործվող 0.0777 հա հողամասը; 
3) Վաչագան թաղամասի թիվ 126/1 հասցեում Վլադիկ Հակոբյանի կողմից ավել օգտագործվող 0.10659 հա հողամասը;
4) Կավարտ թաղամասի թիվ 33/1 հասցեում Արտեմ Ազարյանի կողմից ավել օգտագործվող 0.08026 հա հողամասը;
5) Բարաբաթում թաղամասի թիվ 43/1 հասցեում Վալենտինա Հովհաննիսյանի կողմից ավել օգտագործվող 0.03269 հա հողամասը;
6)Բարաբաթում թաղամասի թիվ 40/1 հասցեում Արամ Մարտիրոսյանի կողմից ավել օգտագործվող 0.11496 հա հողամասը:
2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner