Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ` ԵՂԵԳ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ 0.2543 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ/ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի գյուղական համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 24-Ա որոշումը, թիվ ԱԲ 106961 մահվան վկայականը  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին                  ո ր ո շ ու մ   է.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, Կապան համայնքի Եղեգ գյուղի 4-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տունը  0.2543 հա մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2762477, հողամասի ծածկագիր՝ 09-033-0004-0003, նպատակային նշանակությունը` բնակավայրերի հողեր, գործառական նշանակությունը` բնակելի կառուցապատման,) անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց` 

Արսեն Ռոմիկի Ստեփանյանին

Ամալյա Ռոմիկի Անդրեասյանին

Գագիկ Արսենի Ստեփանյանին

Գոռ Արսենի Ստեփանյանին:

2.Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:  

3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner