Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի   N 1085-Ա

 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ /նախկին «ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ/ ՊԱՏԿԱՆՈՂ 0.63 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Նորոշումների,  հաշվի առնելով «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲ  ընկերության լիազորված անձ Ռ.Հարությունյանի դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ          

  1.Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման  թիվ 1798178 վկայականի համաձայն Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային թաղամասում, «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲ  Ընկերությանը /նախկին«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ/ պատկանող 0.63 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շենք շինությունները` 92.6 քառ. արտաքին մակերեսով լվացման կետը, 37.86 քառ.մ արտաքին մակերեսով լաբորատորիան, 51.53 քառ.մ արտաքին մակերեսով ճաշարանը, 5.82 քառ,մ արտաքին մակերեսով զուգարանը, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲ ընկերության  սեփականությունը:                          

2.Պարտավորեցնել «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲ  Ընկերությանը օրինականացման համար տեղական բյուջե վճարել  366300.0 (երեքհարյուրվաթսունվեցհազարերեքհարյուր) դրամ՝ /92.6+37.86+51.53+5.82x15000x0.13=366300.0/:

Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:       

3. Շենք-շինություններին և սպասարկման 0.63 հա հողամասին  տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք,Կապան,  Գործարանային փողոց, թիվ 4/26:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2019թ. օգոստոսի  15
        
ք. Կապան