Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2020 թվականի   N 45-Ա

 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 20/27 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ 0.01063 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, Կապան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12-ի  թիվ 101-Ա որոշումների, քննության առնելով Գարիկ Ավագյանի  դիմումը. ո ր ո շ ու մ ե մ 

Համայնքի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 20/27  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գոտում Գարիկ Ավագյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված  երկհարկանի շինությունը որի առաջին հարկում 25,30 քառ.մ ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում 46,15  քառ.մ օժանդակ շինություն և 3,33 քմ պարիսպ, 0.01063 հա սպասարկման հողամասով, 222800,0 /երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր/ դրամով, որից (25,30x10000x0.11=27830.0 դրամ ավտոտնակի, 46,15x20000x0,011=101,530,0 դրամ օժանդակ շինության, 3,33x20000x0,011=7330,0 դրամ պարսպի և 106,3x810=68110.0դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գարիկ Ավագյանին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2020թ. հունվարի  17
        
ք. Կապան