Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2020 թվականի   N 1326-Ա

  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԲԱՍՈՒՏԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով «ԲԱՍՈՒՏԱ»  ՍՊընկերությանտնօրենՍամվելՊետրոսյանիդիմումը.   ո ր ո շ ու մ ե մ

Սեփականության իրավունքով «ԲԱՍՈՒՏԱ» ՍՊընկերությանը պատկանող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային  փողոցի  թիվ3 հասցեում գտնվող գույքիբաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին  տրամադրել հասցեներ.

1. օժանդակ շինությանը և սպասարկման 0.08641 հա մակերեսով հողամասին` Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Գործարանային փողոց,  թիվ 3/1;

 

 2.վառելանյութի լիցքավորման կայանին, ավտոլվացման կետին  և  սպասարկման 0.20155 հա մակերեսով հողամասին` Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Գործարանային փողոց,  թիվ 3/2:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2020թ. սեպտեմբերի  15
        
ք. Կապան