Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2020 թվականի   N 48-Ա

 «ՎԱՍ ԳԱԶ» ՍՊԸ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 107-Ն որոշման 5)-րդ կետի պահանջը և հաշվի առնելով «Վաս Գազ» ՍՊ ընկերության տնօրեՆ Արտաշես Աթայանի սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 13.01.2020 թվականի հայտը, որոշում եմ

1.Տալ թույլտվություն 2020 թվականի համար «Վաս Գազ» ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ 09420323 /` Կապան համայնքի Սպանդարյան թիվ 39 հասցեում գտնվող գազալցակայանում սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2020թ. հունվարի  20
        
ք. Կապան