ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2020 թվականի N 1356-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՇՈՂԵՐ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 107-Ն որոշման 8)-րդ կետի ա.ենթակետի պահանջը և հաշվի առնելով ԱՁ Շողեր Ավագյանի ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 17.09.2020թ. հայտը, որոշում եմ
1. Տալ թույլտվություն ԱՁ Շողեր Ավագյանին /ՀՎՀՀ 88752905/` Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Գաղթականների թիվ 42 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի վաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2020 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
2020թ. սեպտեմբերի 23
ք. Կապան