Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2019 թվականի   N 1190-Ա

 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՓԻԿ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 58 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.02987 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին թիվ 867 որոշման 3-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին թիվ 2387-Ն որոշման և հաշվի առնելով Սուսաննա Ղազարյանի լիազորված անձ Արմեն Հարությունյանիդիմումը. ո ր ո շ ու մ ե մ 

1.Սահմանազատել համայնքի Կապան քաղաքի Արփիկ թաղամասի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից, Սուսաննա Ղազարյանի  կողմից ավել օգտագործվող 0.02987 հա հողամասը :2.Վերը նշված 0.02987 հա ավել հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Արփիկ թաղամաս, թիվ 58/1:         3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2019թ. սեպտեմբերի  11
        
ք. Կապան