Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2020 թվականի   N 46-Ա

 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 9 ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 64,7 ՔԱՌ.Մ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին»  թիվ 2387-Ն որոշումով. ո ր ո շ ու մ  ե մ

Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի  թիվ 29 շենքում գտնվող 64,7 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքին  տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք,  ք. Կապան  Բաղաբերդ թաղամաս, թիվ  9/88:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2020թ. հունվարի  17
        
ք. Կապան