Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի   N 1334-Ա

 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԼԵՏԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 204/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՐԹԱԿԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ 0.02518 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումների, քննության առնելով ԱրտակՀամբարձումյանիդիմումը. ո ր ո շ ու մ ե մ 

1.Համայնքի Կապան քաղաքի Համլետավանթաղամասի թիվ 204/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում ԱրտակՀամբարձումյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված 29.3 քառհարթակըևպարիսպը /հենապատը/`  0.02518 հա սպասարկման հողամասով 183360 /մեկհարյուրութսուներեքհազարերեքհարյուրվաթսուն/ դրամով (29.3x20000x0.086= 50400դրամ հարթակի, պարիսպիև 251.8x528=132960 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ԱրտակՀամբարձումյանին:                                          

 

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2020թ. սեպտեմբերի  17
        
ք. Կապան