Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2019 թվականի   N 1188-Ա

 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 15 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԻԼԻԱ ԱՐԶԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22)-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ    731-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումների և քննության առնելով Լիլիա Արզանյանի դիմումը.            ո ր ո շ ու մ ե մ

1.Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 15 շենքի հարևանությամբ Լիլիա Արզանյանի կողմից ինքնակամ կառուցած 31,8 քառ.մ ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00318 հա սպասարկման հողամաս: 2.Ավտոտնակին տրամադրել հասցե.Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 15/21:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2019թ. սեպտեմբերի  11
        
ք. Կապան