Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2019 թվականի   N 1401-Ա

  ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 1/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ 0.1 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԳԱՅԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 101-Ա որոշումների, քննության առնելով  ԳայանեՊետրոսյանիդիմումը. ո ր ո շ ու մ ե մ 

1.Համայնքի Կապան քաղաքի Շինարարներիթաղամասի թիվ 1/12 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում  ԳայանեՊետրոսյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված երկհարկանիբնակելիտունը` 58.6 քառ.մ. արտաքինմակերեսով` 0.1 հա սպասարկման հողամասով 679 190.0 /վեցհարյուրյոթանասունինըհազարհարյուրիննսուն/ դրամով (58.6x30000x0.086=                  151 190.0 0 դրամ բնակելիտան,  1000x528= 528000.0 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ԳայանեՊետրոսյանին:           

 

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2019թ. նոյեմբերի  12
 
ք. Կապան