ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2020 թվականի N 50-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 107-Ն որոշման 11)-րդ կետի ա. ենթակետը և հաշվի առնելով ԱՁ Լիլիթ Պետրոսյանի հանրային սննդի կազմակերպման և իրացման համար թույլտվություն ստանալու մասին 15.01.2020 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն ԱՁ Լիլիթ Պետրոսյանին /ՀՎՀՀ 78648598 /` Կապան համայնքի Սյունիք բնակավայրում գտնվող օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման համար:
2.Թույլտվությունը տալ 2020 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
2020թ. հունվարի 20
ք. Կապան