Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2019 թվականի   N 1187-Ա

  ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 0.03786 ՀԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ , ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹԱՄԱՐԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՏԻՄ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հաշվի առնելով, որ համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ ՍՆ-812, ՀՀ  անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակի 19/08/2019թ. N  ԱՏ-19082019-09-0362, Ազատամարտիկների փողոցի թաղային լիազոր Թ. Օհանջանյանի կողմից 05.09.2019թ. տրված  տեղեկանքները /բնակելի տունը կառուցված է 1980թ./  և Թամարա Օհանջանյանի  դիմումը. ո ր ո շ ու մ ե մ  

1.Համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, բնակավայրերի նշանակության այլ հողերից 0.03786 հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման:

2.Համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող գույքային միավորների նկատմամբ Թամարա Օհանջանյանի /ծնված 01.11.1954թ,անձնագիր AN0497320, տրված 03.06.2013թ. 041 կողմից/ իրավունքը վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.03786 հա մակերեսով հողամասի չափով:

 3.Սահմանազատված 0.03786 հա մակերեսով հողամասի վրա կառուցված 54.6 քառ.մ ներքին մակերեսով բնակելի տունը, 2.5 քառ.մ մակերեսով բաց պատշգամբը և 3.9 քառ.մ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական և  համարել նրա սեփականությունը:

 4.Բնակելի տանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, քաղաք Կապան Ազատամարտիկների փողոց, թիվ 41 բնակելի տուն: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2019թ. սեպտեմբերի  11
        
ք. Կապան