ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 865-Ա
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերով և, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի «Կապան համայնքի 2020թ. բյուջեն հաստատելու մասին» թիվ 129-Ն որոշման 9-րդ կետի բ/ ենթակետը , որոշում եմ`
Կապան համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի «Կապան համայնքի 2020թ. բյուջեն հաստատելու մասին» թիվ 129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ վերաբաշխումները, փոփոխությունները և հաստատել համայնքի բյուջեի աղյուսակների ցուցանիշների փոփոխություները` համաձայն հետևյալ հավելվածների.
1.Հատված 2-ի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» համաձայն հավելված 1-ի,
2.Հատված 3-ի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման» համաձայն հավելված 2-ի:
3.Հատված 6-ի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման» համաձայն հավելված 3-ի:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
2020թ. հուլիսի 15
ք. Կապան