Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2019 թվականի   N 1308-Ա

  ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Գ.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 132/1,3-4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԼԱՎ ԸՆԿԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ 0,2002 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ /ԾԱԾԿ/ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի,  2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն որոշումների, քննության առնելով «ԼԱՎ ԸՆԿԵՐ» ՍՊ ընկերության  դիմումը.                            ո ր ո շ ու մ ե մ

 

1.Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04052012-09-0033 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի 132/1.3-4  հասցեում, սեփականության իրավունքով «ԼԱՎԸՆԿԵՐ» ՍՊ ընկերության պատկանող  0,2002 հա մակերեսով  հողամասում ինքնակամ կառուցված 42.97 քառ.մ ընդհանուր մակերեսով ավտոլվացման կետը/ծածկ/, որի պահպանումը չիխախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես «ԼԱՎ  ԸՆԿԵՐ» ՍՊ ընկերության  սեփականություն:

 

2.Պարտավորեցնել «ԼԱՎ ԸՆԿԵՐ» ՍՊ ընկերությանը օրինականացման համար տեղական բյուջե վճարել  94 540 ( իննսունչորս հազար հինգ հարյուրն քառասուն) դրամ՝ /42.97x20000x0.11=94540/: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2019թ. հոկտեմբերի  18
        
ք. Կապան