Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1729-Ն որոշումը և հաշվի առնելով Սենիկ Գրիգորյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի (Կապան քաղաք) վարչական սահմաններում գտնվող ջրային նպատակային նշանակության «հիդրոտեխնիկական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 0,0226 հեկտար հողամասը, որից քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,0195 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0103-0038-ից), համայնքային սեփականություն հանդիսացող 0,0031 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0103-0038-ից) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|