Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 26.02.2024թ. եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր` 2023NR6WGS/ և քննության առնելով Գագիկ Հարությունյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում գտնվող բնակավայրերի նշանակության 0.0008 հա բնակելի կառուցապատման հողամասից 0.00008 հա այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողերի:
2.Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 18/8 հասցեին կից Գագիկ Հայկազի Հարությունյանի կողմից բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 16.0 քառ.մ արտաքին մակերեսով երկհարկանի շինությունը, որի 1-ին հարկում 8.0 քառ․մ արտաքին / 5.1 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում 8.0 քառ․մ մակերեսով ծածկ, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.0008 հա սպասարկման հողամաս:
3.Շինությանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 18/16։