Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն, Կապան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 61-Ա որոշումներով, ո ր ո շ ու մ ե մ
Համայնքի Կապան քաղաքի Համլետավան թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.05964 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք,ք. Կապան, Համլետավան թաղամաս, թիվ 26/1: