Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Լուսիկ Պողոսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի թիվ 170 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Լուսիկ Մակառի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 120.0 քառ․մ արտաքին /99.4 քառ․մ ներքին մակերեսով բնակելի տունը, 5.0 քառ․մ մակերեսով ծածկը/ մակերեսով բնակելի տունը` 0.03464 հա սպասարկման հողամասով 492970 /չորս հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր յոթանասուն/ դրամով (120x30000x0.0874= 314640 դրամ բնակելի տան, ծածկի համար, 346.4x514.8=178330 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լուսիկ Մակառի Պողոսյանին /ծնված 04.04.1936թ./:
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: