Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Ստեփան Ստեփանյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13/10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ստեփան Շմավոնի Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված կիսանկուղային հարկով շինությունը, որի կիսանկուղային հարկում 22.3 քառ.մ արտաքին /18.7 քառ.մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն է, իսկ 1-ին հարկում՝ 48.8 քառ.մ արտաքին /43.0 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակ, 0.00488 հա սպասարկման հողամասով` 300 530 (երեք հարյուր հազար հինգ հարյուր երեսուն) դրամով (48.8x10000x0.1673=81650 դրամ ավտոտնակի, 23.3x20000x0.1673=77970 դրամ օժանդակ շինության համար, 48.8x2887.5=140910 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ստեփան Շմավոնի Ստեփանյանին (ծնված 25.07.1971թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։