Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն և նույն որոշման 22.1 կետի, հիմք ընդունելով «ՐՈՒԼՐ» ՍՊ ընկերության 14.03.2024թ. տեխնիկական եզրակացությունը, հաշվի առնելով Մերուժան Հրանտի Մարտիրոսյանի լիազորված անձ Անահիտ Մարտիրոսյանի դիմումը, որոշում եմ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02022024-09-0033 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 77 հասցեում սեփականության իրավունքով Մերուժան Հրանտի Մարտիրոսյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 37.0 քառ․մ մակերեսով բնակելի տունը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Մերուժան Հրանտի Մարտիրոսյանի սեփականություն:
2. Սեփականության իրավունքով Մերուժան Հրանտի Մարտիրոսյանին պատկանող, համայնքի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամաս թիվ 77 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
0․05677 հա հողամասին, բնակելի տանը՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Բարաբաթում թաղամաս, թիվ 77/1;
0․00323 հա հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Բարաբաթում թաղամաս, թիվ 77/2։