Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Ռ․Մինասյան փողոցի թիվ 18 շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00239 հա հողամասում գտնվող ինքնակամ կառույցի՝ 43.9 քառ․մ արտաքին մակերեսով երկհարկանի ավտոտնակի նկատմամբ ճանաչել Կապան համայնքի սեփականությունը։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 0.00239 հա հողամասում գտնվող ինքնակամ շինությանը տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Ռ․Մինասյան փողոց, թիվ 18/17։
3.Սույն որոշումը հողամասի և շինությունների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերի և դիմումի հետ միասին, ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտեի «Կապան» սպասարկման գրասենյակ օրենքով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում կատարելու համար։