Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 3 – Ն որոշումը, որոշում եմ
1.Կապան համայնքում ,,Կուրկուտի փառատոն,, կազմակերպելու համար հանձնարարել.
1) մարզամշակութային, ներկայացուցչական միջոցառումների կազմակերպման, դրանց կատարումը վերահսկող և գնահատող հանձնաժողովին կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել հաստատման։
2)ֆինանսական բաժնին՝ համապատասխան գործողություններ իրականացնել գնումների գործընթացը սահմանված կագով ապահովելու նպատակով և նախահաշվով նախատեսված գումարների հատկացում կատարել համայնքի բյուջեի 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4236,4237, 4239, 4267, 4269 և 5129 հոդվածներից:
3)Կապան համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից փառատոնի մասնակից 20/քսան/ խոհարարների հատկացնել, ընդամենը 5210000/հինգ միլիոն երկու հարյուր տասը հազար/ՀՀ դրամ համաձայն հավելվածի: