Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8)-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 3-րդ կետի   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   9  կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.
1. Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.01585 հա հողամասը /ծածկագիր  09-048-0206-0006/ հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Էներգացանցշին» ԲԲ ընկերությանը՝  3570,0 /երեք հազար հինգ հարյուր յոթանասուն/ դրամ կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: