|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 27  դեկտեմբերի  2018 թվականի N 149-Ա
 | 
| ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ,ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՆՈՐ ՋՈՒՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ 28.56895 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի  թիվ 1269-Ն որոշման և հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/232 (նախկին 14/179) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարաձգման մասին թիվ 134-Ա հրամանը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 28.56895 հա հողամասը  /ծածկագիր 09-018-0111-0579/ ընդերքօգտագործման  նպատակով /որպես պոչամբար/ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2041 թվականի մայիսի 30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ 5322400,0 /հինգ միլիոն երեք հարյուր քսաներկու հազար չորս հարյուր/ դրամ տարեկան վարձավճարով:  2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: | 
| 
 | Կողմ -12  ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (47.61 Կբ)
 Voroshum |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |