Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2021 թվականի N 30-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ, ԿԱՂՆՈՒՏ, ՃԱԿԱՏԵՆ, ԵՂՎԱՐԴ ԵՎ ՍԶՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մարտի 15-ի N 37 դրական եզրակացությունը և  հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ճակատեն, Եղվարդ և Սզնակ բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում` համաձայն N1-N5 հավելվածների, կատարել փոփոխություն և ներքոհիշյալ հողամասերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:

 1) Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության 0,5 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0108-0018-ից):

2) Կաղնուտ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝   09-050-0104-0066-ից):

3) Եղվարդ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 0,5 հա թփուտ  (կադաստրային ծածկագիր՝   09-034-0119-0001-ից):

4) Սզնակ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0,30192 հա այլ հողատեսք` (կադաստրային ծածկագիր՝    09-082-0545-0001-ից), բնակավայրերի նշանակության 0.19808 հա բնակելի կառուցապատման հողամասեր (կադաստրային ծածկագրեր՝ 09-082-0413-0005-ից 0.08011հա, 09-082-0413-0006-ից 0,11797 հա):

5) Ճակատեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության 0,37101 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0008), գյուղատնտեսական նշանակության 0,38456 հա վարելահող  (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0009):

2. Սույն որոշման 1-ին կետի «1», «2», «4» և «5» ենթակետերով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:

3. Կապան համայնքի ղեկավար Գ. Փարսյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

 


Կողմ -10

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(594.95 Կբ)
(375.87 Կբ)
(518.13 Կբ)
(745.01 Կբ)
(639.09 Կբ)
(38.45 Կբ)
(1.30 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner