|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2020 թվականի N 20-Ա |
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՎԱՐՏ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1․ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Կապան քաղաքի Կավարտ թաղամասում գտնվող 0.25344 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության «4-րդ խմբի անջրդի վարելահող» հողատեսքի հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0230-0027) մրցութային կարգով, միչև 10 (տաս) տարի ժամկետով, տարեկան 660 (վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ մեկնարկային վարձավճարով տրամադրել վարձակալության իրավունքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով։
2․ Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը։
|
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(40.68 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|