Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Մարտիկ Հովհաննիսյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Մարտիկ Արտուշի Հովհաննիսյանին պատկանող Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում գտնվող ժառանգական գույքերին տրամադրել հասցեներ․
0․108 հա տնամերձ հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ներքին Հանդ, 1-ին փողոց, թիվ 49 հողամաս;
0․022 հա տնամերձ հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ներքին Հանդ, 1-ին փողոց, թիվ 54 հողամաս։