Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2020 թվականի N 698-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ 0.002 ՀԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ՝ ԳՈՒՐԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 0.002 ՀԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0,00088 ՀԱ ԱՅԼ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1572 -Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, համաձայն  Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության 

 

իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 93-Ն և 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ  1920-Ն որոշումներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածով  հաշվի առնելով Գուրգեն Թևանյանի դիմումը.

 

1․Համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.002 հա ընդհանուր մակերեսով հողամասից 0,00088 հա այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի  կառուցապատման հողերի:

2. Համայնքի Կապան  քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ  գտնվող, սեփականության իրավունքով Գուրգեն Թևանյանին պատկանող ավտոտնակի 0,002 հա սպասարկման հողամասը 24840 (քսանչորս հազարութ ութ հարյուր քառասուն) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գուրգեն Թևանյանին:

3. Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ  Գուրգեն Թևանյանին կողմից  ինքնակամ կառուցված 20,0 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով ծածկը, որի  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես  Գուրգեն Թևանյանի սեփականություն:

4.Պարտավորեցնել Գուրգեն Թևանյանին  օրինականացման համար տեղական բյուջե վճարել 52000 (հիսուներկու  հազար) դրամ՝ /20.0x20000x0.0.13=52000/: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5․Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Լեռնագործների փողոցի թիվ 5/20:

6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 13 -ի     N 1572-Ա որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(51.47 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner