Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 7-րդ կետով, որոշում եմ
1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողերից 0․105 հա /09-082-0518-0001 կադաստրային ծածկագրից/ այլ հողերի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկների /հնդավոր/:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: