Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Հենրիկ Խաչատրյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Հենրիկ Հրաչիկի Խաչատրյանին պատկանող Կապան համայնքի Շիկահող գյուղում գտնվող 0․1794 հա հողամասին, 255․2 քառ․ մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Շիկահող, 2-րդ փողոց, թիվ 9/1 բնակելի տուն։