Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Գոռ Սպարտակի Հարությունյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով Գոռ Սպարտակի Հարությունյանին պատկանող Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում գտնվող 18․0 քառ․մ մակերեսով ավտոտնակին և 0․0018 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին (վարձակալության իրավունքով) տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Բաղաբերդ թաղամաս, 18/10 ավտոտնակ։