Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Վարդուհի Դանիելյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Վարդուհի Բենիկի Դանիելյանին պատկանող, Կապան համայնքի Աճանան (նախկինում՝ Խալաջ) գյուղում գտնվող 0․08 հա մակերեսով տնամերձ հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 09-042-0015-0002) տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Աճանան, 2-րդ փողոց, 3 հողամաս։