Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին»թիվ 470-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումների և քննության առնելով Ռազմիկ Փարսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Գ.Նժդեհիփողոցի 1-ին նրբանցքի թիվ 20/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ռազմիկ Փարսյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված 5.2 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը 0.00052 հա սպասարկման հողամասով 9940 /ինը հազար ինը հարյուր քառասուն/ դրամով (5.2x10000x0,11=5720 դրամ ավտոտնակի և 5.2x810=4220դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռազմիկ Փարսյանին:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: