Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 131-րդ կետը և հաշվի առնելով Արամ Պապյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
1․Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի «Մանկավարժ» այգեգործական ընկերւթյան թիվ 21 հասցեում բնակելի տուն կառուցելու համար Արամ Պապյանին 2024 թվականի հոկտեմբերի 16-ին տրված N 200 շինարարության թույլտվությունը։
2․Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կ․Գրիգորյանին՝ միջոցներ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջը պատշաճ եղանակով հանձնելու հաջորդ օրը։