Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 192
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՉԱՓՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  46-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286,  Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի  թիվ 8-Ն որոշումների   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Չափնի գյուղում գտնվող գյուղատնտեսական  նշանակության ներքոհիշյալ  հողամասերը գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`

1)  2.48978 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0003/  խոտհարքի համար 3850  (երեք հազար ութ հարյուր հիսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

2)  0.50706 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0004/  խոտհարքի համար 790  (յոթ հարյուր իննսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

3)  2.90812հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0005/  խոտհարքի համար 4500  (չորս հազար հինգ հարյուր ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

4)  0.41492 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0008/  խոտհարքի համար 650 (վեց հարյուր հիսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

5)  0.83413 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0010/  խոտհարքի համար 1290  (հազար երկու հարյուր իննսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

6)  2.51445 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0012/  խոտհարքի համար 6490 (վեց հազար չորս հարյուր իննսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

7) 0.53368 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0006/  վարելահողի համար 1710 ( հազար յոթ հարյուր տաս) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

8) 0.80007 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-079-0215-0009/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 2070 (երկու հազար յոթանասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

   2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանվաքծ կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner