Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Թամարա Գրիշայի Ստեփանյանի 29․02․2024թ․ դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Կապան համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Արարատ Կարապետյանի և Թամարա Ստեփանյանի միջև 2008 թվականի մարտի 13-ին կնքված, Սյունիքի մարզի, Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոց հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 2548960) հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը ։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: