Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիների որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» թիվ 120-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում Բարաբաթում թաղամասում գտնվող բառերից հետո «09-001-0346-0059)» թվերը փոխարինել «09-001-0345-0059 թվերով:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 14-ի «Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիների որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» թիվ 21-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում Կասպան քաղաքում բառերից հետո «09-001-0589-0075)» թվերը փոխարինել «09-001-0559-0075 թվերով:
|