Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արսեն Սարխանյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
1․Ժառանգության իրավունքով Արսեն Վահանի Սարխանյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի «Բաղաբերդ» այգեգործական ընկերության տարածքում գտնվող, 0․084 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Բաղաբերդ թաղամաս, 26/18։