Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2025 թվականի N 1151-Ա

ՍԱՄՎԵԼ ԼԱԶՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Սամվել Լազրի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

Սամվել Լազրի Մկրտչյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի հոկտեմբերի 09-ին հարուցվել է վարչական վարույթ՝ սեփականության իրավունքով նրան պատկանող Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոց 19/56 հասցեում գտնվող, 09-001-0511-0179-001-056 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի (հասարակական նշանակության շինություն) հարկի գծով  2021-2024 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները՝ 15946 ՀՀ դրամ, որից ապառք` 12543 ՀՀ դրամ, տույժ` 3403 ՀՀ դրամ, գանձելու նպատակով։  

Սամվել Լազրի Մկրտչյանն ամբողջությամբ կատարել է իրեն առաջադրված հարկային պարտավորությունները, որի կապակցությամբ էլ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը ենթակա է կարճման։ 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ ո ր ո շ ու մ  ե մ

1. Սամվել Լազրի Մկրտչյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 09․10․2025թ․ հարուցված անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթն ամբողջությամբ կարճել։ 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։ 

3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.86 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner