Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 107-Ն որոշման 8)-րդ կետի ա.ենթակետի պահանջը և հաշվի առնելով ԱՁ Վաչե Սարգսյանի ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 16.01.2020թ. հայտը, որոշում եմ
1. Տալ թույլտվություն ԱՁ Վաչե Սարգսյանին /ՀՎՀՀ 78622295/` Կապան համայնքի Աճանան բնակավայրի Գետափ 1 հասցեում գտնվող օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի առուվաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2020 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: