Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՐՈՒԼՐ» ՍՊ ընկերության 22.09.2023թ. եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 20238YHJ5C/ և հաշվի առնելով Ռոմա Դանիելյանի ո ր ո շ ու մ ե մ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062022-09-0016 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 10 շենքի թիվ 11 հասցեում Ռոմա Ռազմիկի Դանիելյանին պատկանող 0.0018 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 18 քառ.մ մակերեսով ծածկը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Ռոմա Ռազմիկի Դանիելյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Ռոմա Ռազմիկի Դանիելյանին ծածկի օրինականացման համար տեղական բյուջե վճարել 30120 /երեսուն հազար մեկ հարյուր քսան/, /18x10000x0.1673=30120/ ՀՀ դրամ:
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: