Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43 հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ համայնքի Կապան քաղաքի Գ․Արզումանյան փողոցի 2-րդ նրբ․թիվ 24 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից 0.03 հա հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և հիմք ընդունելով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը և Արարատ Գրիգորյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1.Վերականգնել համայնքի Կապան քաղաքի Գ․Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 24 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար 600քմ հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Արարատ Իվանի Գրիգորյանի հողօգտագործման իրավունքը` 0.03 հա մակերեսով հողամասի չափով: