Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2025 թվականի N 1145-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՓԻԿ ԹԱՂԱՄԱՍ 60 ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ 10․0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔԸ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԵՅՐԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N 141-Ա որոշումը՝ որոշում եմ.

1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Արփիկ թաղամաս 60 հանդիսությունների սրահ հասցեում գտնվող շենքից 10․0 քառակուսի մետր տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 6000 (վեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Սուսաննա Սեյրանի Սարգսյանին (ծնված՝ 02․05․1959թ․)՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով։  

2. Սուսաննա Սեյրանի Սարգսյանի հետ կնքել համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր։  

3․ Սույն որոշման երկրորդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ Կադաստրի կոմիտեում։ 

4․ Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման մասին պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Սուսաննա Սեյրանի Սարգսյանի միջոցների հաշվին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.92 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner