Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Կամո Հայրապետյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Կամո Գուրգենի Հայրապետյանին պատկանող Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում գտնվող ժառանգական գույքերին տրամադրել հասցեներ․
0․053 հա հողամասին, 162․9 քառ․մ մակերեսով բնակելի տանը, 21․6 քառ․մ մակերեսով ավտոտնակին, 28․0 քառ․մ մակերեսով գոմին և 27․6 քառ․մ մակերեսով ծածկին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Նորաշենիկ, 4-րդ թաղամաս, թիվ 29 բնակելի տուն;
0․05 հա տնամերձ հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Նորաշենիկ, 3-րդ թաղամաս, թիվ 21/1 հողամաս։