Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Աշոտ Փարսադանյանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի 3/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Աշոտ Հովիկի Փարսադանյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված երկհարկանի շինությունը, որի 1-ին հարկում 9․04 քառ․մ արտաքին /7․4 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում՝ 12․9 քառ․մ արտաքին /11․4 քառ․մ ներիքն/ մակերեսով օժանդակ շինություն 0.00129 հա մակերեսով սպասարկման հողամասով` 95550 (իննսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամով (9․04x10000x0.1673=15130 դրամ ավտոտնակի, 12․9x20000x0.1673=43170 դրամ օժանդակ շինության համար, 12․9x2887.5=37250 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Աշոտ Հովիկի Փարսադանյանին՝ (ծնված 09․02․1954թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։