Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի 26․01․2024թ Ե-17/405 գրությունը և հաշվի առնելով Անուշ Հովագիմյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Անուշ Հովհաննեսի Հովագիմյանին պատկանող Կապան համայնքի Բարգուշատ գյուղում գտնվող 0․1028 հա հողամասին, 78․6 քառ․ մ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Բարգուշատ, 1-ին փողոց, թիվ 22 բնակելի տուն։