Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով Մյասնիկ Մարությանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով Մյասնիկ Մարությանին պատկանող, համայնքի Կապան քաղաքի Համլետավան թաղամասի «Քաջարան» այգեգործական ընկերության տարածքում գտնվող 0.06 հա հողամասին և ջրավազանին տրամադրել հասցե` Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Համլետավան թաղամաս, «Քաջարան» այգեգործական ընկերություն, թիվ 50: