Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Գրետա Մեսրոպի Հայրապետյանի կողմից լիազորված անձ Արման Ռոբերտի Իսրաելյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Գրետա Մեսրոպի Հայրապետյանին պատկանող համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում գտնվող 0․05 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Բաղաբերդ այգեգործական ընկերության թաղամաս, թիվ 98 հողամաս։